Հովհաննես Մանուկյան. Սխալ եմ համարում պատմական կերպարներին դատել
«Առանձնապես այս խնդիրը կարևոր չեմ համարում, բայց կարևորում եմ նմանատիպ իրավիճակներում հանրության կարծիքի հետ հաշվի նստելը: Այսօր Միկոյանի արձանի տեղադրման հարցում, իհարկե, կա քննարկում, ծավալվում է բանավեճ, բայց կարևոր ու ճիշտ կլիներ, որ այդ քննարկումը կազմակերպեր պետական կառույցը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով Ա. Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ հարցին:
Նախարարի կարծիքով, այսօր իշխանությունները հաշվի նստում են հանրության կարծիքի հետ, այս կամ այն ձևով պետական մարմինները, քաղաքական գործիչները ստիպված են հաշի նստել հանրության կարծիքի հետ:
Պատասխանելով հարցին՝ որպես արդարադատության նախարար, արդյո՞ք կարելի է Միկոյանին համարել ստալինյան ժամանակաշրջանում կատարված հանցագործություններին մեղսակից, Հ. Մանուկյանն ասաց. «Սխալ եմ համարում պատմական կերպարներին դատել, քննարկել նրանց կատարած աշխատանքները, եզրակացություններ ձևավորել: Դա պատմություն է»:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե արդյո՞ք նույնը կարելի է ասել Օսմանյան կայսրության ղեկավարներ Էնվերի, Թալեաթի մասին, նախարարն ասաց. «Այո, դա պատմություն է, բայց Հայոց ցեղասպանությունը, Հայ դատը մեր պետության, մեր ազգի այսօրվա խնդիրն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Ամենուր մահարձաններ են, մայրաքաղաքը դարձել է Թոխմախի ֆիլիալ. Քանդակագործ
Միկոյանի արձանի տեղադրումը ամենակարևոր խնդիրը չէ այսօր. Ն. Սարգսյան
«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը` Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ
Միկոյանի արձանի ձեռքերը պետք է ամեն օր կարմիր գույնով ներկել. Բուռն քննարկում (տեսանյութ)
Միկոյանի արձանը չարժե որ այդքան պստլիկ լինի. Գրականագետ Արտեմ Հարությունյան (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին