Պահպանել պետական լեզվի կարգավիճակը. Աղվան Վարդանյանի պահանջը ԱԺ ղեկավարությունից (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, ես խնդրում եմ ետայսու Ազգային ժողովում որևէ քննարկում, որևէ խորհրդակցություն, որևէ բանավիճային ակումբ պետական լեզվի կարգավիճակը պահպանել և ապահովել թարգմանություն: Այդ մասին այսօր Ազգային ժողովում դիմելով ԱԺ ղեկավարությանը, հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:
Նրա պնդմամբ, դա ուղղակիորեն վերաբերում է Ազգային ժողովի վարկին:
Նա նաև հավելեց. «Եթե Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդանավակայանից հասնում է հյուրանոց երկու և կես ժամում, ապա բոլորովին այլ կարգի պատվիրակությունը Դեմիրճյան փողոցիցի ոտքով հասնել մինչև Ազգային ժողովի շենք»:
Նկատենք, որ Վարդանյանի ակնարկն ուղղված էր «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, որին ընդունել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, Կիսելյովը երեկ ԱԺ շենք էր եկել «Համմեր»-ով, որը կայանել էր հենց ԱԺ աստիճանների մոտ:
Հարակից հրապարակումներ`
Հայաստանում ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա. Աշոտյան
Կիսելյովը` persona non grata. Ն.Փաշինյանի առաջարկը
Անձնական խնդիրներ, թե նազարբաևյան մոտիվներ. Ինչո՞ւ արցախցի երիտասարդները Ծաղկաձորում չեն
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան