«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը մոտեցել է Իրանի սահմանին
«Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորումը մոտեցել է Իրանի սահմանին: Այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ «Ալ-Ղաիդա»-ին մոտ կանգնած «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը Իրաքի մի շարք քաղաքներում իրականացրած մարտական գործողություններից հետո առաջացել է դեպի Իրաքի արևելյան շրջաններ՝ հասնելով Իրանի սահմանին:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իրաքի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարների, Թուրքիայի, Կատարի և Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարարների հետ:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել է. «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին: Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում