Սիրիա. Հայ համայնքապետներն այցելել են Նոր Գյուղի աղետի գոտի
Առավոտյան Սիրիայի հայ երեք կրոնական համայնքապետներն այցելել են Նոր Գյուղի աղետի գոտի: Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից:
Նրանք մոտիկից ծանոթացել են նորգյուղաբնակ ժողովուրդի դժվարություններին, արձանագրված նյութական վնասներին:
Համայնքապետերն այցելել են շրջանի մեջ վնասներ կրած թաղամասեր, ազգային, եկեղեցական և համայնքային կառույցներ՝ Ազգային Քարեն Եփփե Ճեմարան, Ազգային Սահակյան և Զավարյան վարժարաններ, Ս․Օ․Խ․-ի ընկերաբժշկական կենտրոն, Ս․Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Զվարթնոց եկեղեցի և Հայ Ծերանոց։
Կարդացեք նաև`
Խոցված Հալեպն ու իր տանը կառչած հալեպահայը. հարցազրույց թեմի առաջնորդի հետ