Տարոն Մարգարյան. «Ես անձամբ եմ հետևել նոր ավտոմայրուղու շինարարությանը»
«Դեռ 1970-ական թթ նախատեսվում էր կյանքի կոչել այս ճանապարհային հանգույցը և այսօր մենք բոլորս ներկա ենք մայրաքաղաքի համար շատ կարևոր ավտոմայրուղու բացմանը, որը միմյանց է կապելու Երևանի երեք վարչական շրջանները»,- այսօր Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու բացման արարողությանը լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաքաղապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի խոսքերով, հետագայում ծրագրեր կան նոր ավտոմայրուղով միմյանց կապել Արշակունյաց և Ծովակալ Իսակովի պողոտաները:
Տ. Մարգարյանը բարձր գնահատեց նոր ճանապարհի որակը և հավելեց, որ այն համապատասխանում է Եվրոպական նոր չափանիշներին և նոր տրանսպորտային հանգույցը կարևոր նշանակություն կունենան Երևանի և երևանցիների համար:
«Ես անձամբ եմ հետևել նոր ավտոմայրուղու շինարարության ողջ ընթացքին և բոլոր թերությունները ընթացքում շտկվել են և այժմ մենք ունեն բարձր որակի նոր ճանապարհ»,-ասաց Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ճանապարհի շինարարական աշխատանքների մասնակցած բոլոր շինարարներին և ճարտարապետերին: