Orange-ը ներկայացնում է նոր անակնկալներ իր բաժանորդների համար
Այսօր Orange-ն իր բաժանորդներին ներկայացրել է իր նոր ամառային առաջարկները:
Այն բաժանորդները, ովքեր մինչև հուլիսի 31-ը կմիանան Orange-ի կանխավճարային ծառայություններից որևէ մեկին և կլիցքավորեն իրենց հաշիվը 12 000 դրամով, կստանան ընդամենը 1 դրամով Alcatel 1010 հեռախոս ձեռք բերելու հնարավորություն: Լիցքավորված գումարով բաժանորդները կարող են մեկ տարվա ընթացքում ազատ օգտվել Orange-ի բոլոր ծառայություններից: Այս մասին հայտնում է Օրանժ Արմենիայի մամուլի ծառայությունից:
Այն բաժանորդները, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կմիանան Orange-ի ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին, կօգտվեն ներառված շատ րոպեներից և ինտերնետ ծավալից, կստանան անվճար կանխավճարային SIM քարտ՝ 6 ամիս անվճար շփվելու հնարավորությամբ, ինչպես նաև նոր սմարթֆոնների տեսականուց կկարողանան ընտրել նախընտրած հեռախոսասարքը մատչելի գնով՝ սկսած 1 դրամից:
Կանխավճարային կամ ամսական բաժանորդագրություններ նախընտրող շարժական կապի օգտատերերը, ապրիլի 1-ից սկսած, արդեն հնարավորություն ունեն Orange-ին միանալու՝ պահպանելով իրենց ամբողջական համարը և կոդը, պարզապես այցելելով Orange-ի խանութներից որևէ մեկը:
Տոնելով հանգստյան շրջանի մեկնարկը՝ Orange-ն իր բաժանորդներին ընձեռում է մինչև սեպտեմբերի 14-ը Վրաստանում, Բուլղարիայում Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և Թուրքիայում ռոմինգ ծառայություններից օգտվելիս մուտքային զանգերի համար վճարել բացառիկ 65 դրամ/րոպե սակագին:
«Արդեն ամառ է, և այսօր մենք ուրախ ենք ներկայացնել մի շարք լավ նորություններ այն բաժանորդների համար, որվքեր հենց նոր են որոշել միանալ Orange-ի կանխավճարային ու ամսական բաժանորդագրության ծառայություններին և մեր առկա բաժանորդների համար, ովքեր պատրաստվում են իրենց ամառային հանգիստն անցկացնել արտերկրում: Orange-ի բաժանորդներն արդեն իսկ ունեն «Orange գոտու» 22 երկրներում 250 դրամ մատչելի սակագնով բոլոր ռոմինգ ծառայություններից օգտվելու հնարավորություն: Շուտով մենք կներկայացնենք «Orange գոտու» երկրներում էլ ավելի մատչելի ռոմինգ ծառայություններից օգտվելու հնարավորություններ»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Orange գոտու» երկրներում գործող ռոմինգի գործընկերների ամբողջական ցանկը, ինչպես նաև ամառային առաջարկների մանրամասները հասանելի են կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը