Եռյակը դեմ է ցանկացած տեսքով պարտադիր կուտակային բաղադրիչին. ԲՀԿ-ն կորոշի վաղը
Խորհրդարանական ոչ իշխանական քառյակից միայն ՀԱԿ, Հ. Յ. Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցություններն են սկզբունքորեն դեմ արտահայտվել պարտադիր կուտակային բաղադրիչին՝ ցանկացած տեսքով. «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իր տեսակետը կհայտնի հունիսի 17-ին: Այդ մասին այսօր «Դ!ԵՄ ԵՄ» խմբի անդամների հետ դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք վերահաստատեցինք 12 կետերից առաջինի վերաբերյալ միասնական դիրքորոշումը` որևէ առաջարկ մեզ համար ընդունելի կլինի, եթե պահպանվում է երեք սկզբունք՝ պարտադիր բաղադրիչ՝ որևէ տեսքով, որևէ կատեգորիայի համար մեզ համար ընդունելի չէ։ Հաջորդը, որ մենք չենք ընդունի որևէ որոշում, որ խտրականություն է դնում քաղաքացիների տարբեր կատեգորիաների միջև։ Եվ վերջապես երրորդը՝ մենք ընդունելու ենք այնպիսի լուծում, որ հիմնված կլինի սերունդների համերաշխության սկզբունքի վրա», - իրենց պահանջները ներկայացրեց Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է խմբի անդամների հետ հանդիպմանը, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հանդիպման ընթացքում «Դ!ԵՄ ԵՄ»-ի անդամները մատնանշել են օրինակներ, թե որ հիմնարկներում, ինչպես են ճնշում աշխատողներին:
«Մենք որոշում ընդունեցինք, որ եթե մենք մերժում ենք իշխանության մոտեցումները, ճիշտ կլինի, որ լինի այլընտրանք այդ ռեֆորմին, որն ընդունելի է հասարակության համար»,- ներկայացրեց պատգամավորը` նկատելով, որ այդ այլընտրանքը կկազմեն նախաձեռնությունն ու քառյակը միասին:
Հարակից հրապարակում`
«Պարտադիր կուտակային վճարի փոխարեն նպատակային սոցիալական վճար». Կենտրոնի առաջարկը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան