Համալիրի երրորդ աճուրդում մեկնարկային գինը սահմանվել է 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն այսօր երրորդ անգամ աճուրդի է հանվել, քանի որ երկրորդ աճուրդում ևս գնորդ չի հայտնվել: Մեկնարկային գինը, ինչպես և կարգն է, 10 տոկոսով նվազել է:
Աճուրդում համալիրի մեկնարկային գինը սահմանվել է 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ: Աճուրդը կտևի մինչև հունիսի 27-ը:
Հիշեցնենք, որ նախորդ աճուրդում համալիրի մեկնարկային գինը սահմանվել էր 17 մլրդ 415 մլն դրամ, այն ավարտվել է հունիսի 12-ին:
Սկզբում համալիրն աճուրդի էր հանվել19 350 000 000.0 դրամ մեկնարկային գնով:
Հիշեցնենք, որ Panorama.am-ի` աճուրդի մասին հրապարակումից անմիջապես հետո «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժինը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշում էր, որ մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է Հայաստանյան օրենսդրության խախտումներով:
Նախորդող հրապարակումներ`
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան