Վազգեն Մեսրոպյան. Հայերի մեծ մասն արդեն Քեսաբում են
ՍԴՀԿ Հայաստանյան կառույցի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն այսօրվա ասուլիսը սկսեց բոլոր հայերին Քեսաբի ազատագրման առթիվ շնորհավորանքով:
Նա նկատեց, որ Քեսաբը սիրիական բանակի, ինչպես նաև հայ երիտասարդների ուժերով ազատագրվեց: Վազգեն Մեսրոպյանի խոսքով, տեղում է եղել քեսաբցիներից կազմված ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև Արցախից իր ընկերների հետ մեկնած Վահան Բադասյանը:
«Ոչ մի այլ ջոկատ Հայաստանից չի գնացել»,- ասաց նա:
Բանախոսի վստահեցմամբ, տեղեկությունները, թե Թուրքիան փակել է սահմանները և չի թողել, որ իր տարածքով ահաբեկիչները փախնեն, ճիշտ չեն:
Անդրադառնալով Քեսաբում տիրող իրավիճակին, նա նշեց, որ հայկական եկեղեցիները, գերեզմանատները քանդված են և այրված: Մինչև հիմա կան տներ, որ այրվում են: Ամենից շատ վնասներ կան Քեսաբի կենտրոնում: Բոլոր եկեղեցիները և ներսից, և դրսից այրված են, խաչերը չկան, նույնիսկ գերեզմաններն են քանդված:
Վազգեն Մեսրոպյանը տեղեկացրեց նաև, որ Քեսաբում ոչ հոսանք կա, ոչ ջուր, ոչ հեռախոսակապ. «Լրիվ ավերված է, պայթեցրել են: Երեկվանից աշխատանքները սկսված են, մաքսիմում 15 օրից կվերականգնվեն: Մի ժամ առաջ խոսեցի Քեսաբ, բոլոր հայ ընտանիքները վերադառնում են: Հայաստանից երեք ընտանիք արդեն գնացել է Քեսաբ: Հիմնականում տղամարդիկ են գնացել: Բանակը չի թողնում, որ շատ ժողովուրդ գա, քանի որ տարածքն ամբողջությամբ ականապատված է, վնասազերծման աշխատանքներ են տանում»:
Վազգեն Մեսրոպյանը հավելեց, որ բոլոր սահմանները բանակի հսկողության տակ են և ինքը չի կարծում, որ Քեսաբի վրա հարձակումը կրկնվի:
Նախորդող հրապարակումներ՝
«Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն». Հայերը վերադառնում են Քեսաբ
Ազատագրված Քեսաբը (Լուսանկարներ)
Քեսաբն ամբողջությամբ ազատագրված է
«Հրթիռը Քեսաբի վրա անձրևի նման էր իջնում». Տարհանված գյուղապետի հետհայացքը
Քեսաբի հայկական եկեղեցուց կողոպտված աղոթագրքերը Լաթաքիայում վաճառքի են հանվել
Քեսաբահայ ազգագրագետ. Քեսաբից հետո Հալեպի հայ գաղութի վրա հարվածներն ավելի սաստկացան
Սիրիական բանակն առաջացել է Քեսաբի ճակատային գծի վրա
Արամ Ա-ն Քեսաբի հարցով ՄԱԿ-ից նամակ է ստացել
Քեսաբահայ երիտասարդը սպանվել է. «Շփոթել են սիրիական բանակի զինվորի հետ»
Քեսաբահայ երիտասարդի մահվան մասին լուրերը դեռ չեն հաստատվել
Ֆիրդուս Զաքարյան. Եթե ցանկանան, կարող ենք ընդունել քեսաբահայերին, անպատրաստ չենք
Առանց տան, դպրոցի և անորոշության մեջ. Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը
ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Քեսաբում մնացած 38 քեսաբցիներից 20-ն ազատ է արձակվել
«Երկակի ստանդարտների և անպատժելիության հետևանք». Քեսաբի իրադարձությունները
Քեսաբից տարհանված ընտանիքը Հայաստանում է, բայց երազում է իր տուն վերադառնալու մասին
«Քեսաբում ռազմական գործողություններին զուգահեռ քարոզչական պատերազմն ավելի ընդգրկուն է»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները