Սերժ Սարգսյանը մասնակցեց ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի Դավթաշեն համայնքում մասնակցեց ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը ողջունեց ՀՀ ոստիկանության զորքերի անձնակազմին և շնորհավորեց ոսիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Նախագահը շրջեց վերանորոգված շենքի տարածքով, ծանոթացավ իրականացված աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ ոստիկանության զորքերի այս նոր մասնաշենքը ավելի արդյունավետ կդարձնի ոստկանության զորքերի աշխատանքը:
Ոստիկանապետը նշեց, որ շենքը կառուցվել է Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ցուցումով: Վ. Գասպարյանի խոսքերով, այս նոր շենքը ավելի նորմալ աշխատանքային պայմաններ է ստեղծում ոստիկանության անձնակազմի համար:
Վ. Գասպարյանը ասաց, որ նա այսօր հորդորելու է ոստիկանության անձնակազմին պահպանել առկա ձեռքբերումները և էլ ավելի արդյունավետ դարձնել համակարգի աշխատանքը:
Հիմանորգված երկհարկանի նոր շենքը ներկայումս զբաղեցնում է շուրջ 3 հազար քմ տարածք: Վարչական շենքն ունի ժամանակակից և կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ:
Նոր վարչական շենքում առաջին անգամ բացվել է ոստիկանության զորքերի անցած ճանապարհը ընդհանրացնող թանգարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը