Բերման են ենթարկվել բողոքի ակցիա իրականացնողներ
«Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնության անդամներն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ոստիկանները պատ էին կազմել` թույլ չտալով ակտիվիստներին մոտենալ ՀԾԿՀ վարչական շենքի մոտ: Սակայն նրանցից ոմանք ճեղքեցին պատը և բարձրացան հանձնաժողովի շենքի մուտքի մոտ:
Panorama.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ոստիկանները բերման ենթարկեցին ակտիվիստներ Արսեն Ադամյանին ու Վահան Դուրինյանին և նստեցրեցին ոստիկանական մեքենան:
Ոստիկանությունից էլ Panorama.am-ին ասացին, որ բերման ենթարկվածների մասին մանրամասն տեղեկություն կհայտնեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն դարձնելով 42 դրամ:
Նախորդող հրապարակում`
ՀԾԿՀ-ը ներկայացրել է էլեկտրաէներգետիկական համակարգի վերանայվող սակագների նախնական հաշվարկները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան