Ռուսաստանում անցնում են ձմեռային ժամանակի
Ռուսաստանի Պետդումայի առողջապահության հարցերով հանձնաժողովը խորհուրդ է տվել ստորին պալատին հուլիսի 1-ին երրորդ և չորրորդ ընթերցմամբ ընդունել Ռուսաստանում ձմեռային ժամանակին անցնելու նախագիծը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Բոլոր խմբակցությունների կողմից առաջարկված այս նախաձեռնությանը կողմ եմ քվեարկել 436 խորհրդարանական, բացի այդ հարցը քննարկվել է խմբակցությունների ներկայացուցիչների կողմից ստեղծված հանձնաժողովում փոխվարչապետի մասնակցությամբ:
Հիշեցնենք, ձմեռային ժամանակին չանցնելու մասին Ռուսաստանը որոշում կայացրեց 2011-ի մարտի 27-ին: Ըստ լրատվամիջոցի, նման փոփոխությունից հետո շատ քաղաքացիներ դժգոհում էին խրոնիկ անքնությունից ու հոգնածությունից: Ուշագրավ է, ձմեռային ժամանակից հրաժարվելուց քիչ անց արդեն Ռուսաստանում քննարկում ու խոսում էին դրան վերադառնալու անհրաժեշտության մասին:
Ռուսաստանի այդ օրինակին անմիջապես հետևեց Հայաստանը, 2012-ի գարնանը սլաքներն այլևս հետ ու առաջ չտվեցինք:
Օրնագծի եզրակացություններ բաժնում նշված է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: Նախագծին կցված եզրակացություններից պարզվում է, որ այն ազդեցություն չի կարող ունենալ մրցակցության բնագավառում, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան