ԹԻՀԿ. Այս ընթացքում վերականգնված շենքերի և արտաքին տեսքը, և ներքին կառուցվածքը խաթարված են
Երևանի կենտրոնում կա մոտ 200 պամտամշակութային արժեք ներկայացնող շենք, որոնցից 80 հուշարձան շենքերը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն ուսումնասիրել է:
Այսօր կենտրոնի կազմակերպած հանրային քննարկման ժամանակ ԹԻՀԿ ծրագրի մասնագետ Լենա Նազարյանը նկատեց, որ իրենց ուսումնասիրած շենքերից 37-ը ներառված են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, որով ենթակա են պահպանման: Դրանցից 14-ը ենթակա են տեղափոխման, իսկ 80 ուսումնասիրած հուշարձաններից 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետները պնդում են, որ դրանք ունեն պատմամշակութային նշանակություն:
«Այս տարիների ընթացքում ապամոնտաժվել է 23 շենք, որոնցից 11-ն է վերականգվել: Այդ վերականգնված շենքերի և արտաքին տեսքը, և ներքին կառուցվածքը խաթարված են: 12 ապամոնտաժված և դեռևս չվերականգնված շենքերի պարտավորագրերն էլ թերի են:
Հուշարձան շենքերի քարերը գտնելու բոլոր ջանքերը ևս ապարդյուն են եղել, կամ քարերը լուսանկարել թույլ չեն տվել, կամ սեփականատերերի հետ կապ հաստատել չի հաջողվել: Մի մասն էլ կարողացել ենք տեսնել, բայց դրանց կեսը առանց ծածկի տարածքում են պահպանվում, իրար վրա լցված»,- ասաց Լենա Նազարյանը:
Նա նկատեց, որ ապամոնտաժված քարերն այնպիսի տարածքներում են պահպանվում, որ աղբակույտ են հիշեցնում:
Նա նշեց, որ խիստ կասկածի տակ է այդ շենքերի հետագա ճակատագիրը: Տեղափոխման ենթակա շենքերից 6-ի պարտավորագիրն են տեսել միայն, այն էլ՝ թերութույուններով, միայն երկու շենքի քարերեն են պահպանվում ըստ չափանիշների:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան