ՊՆ. Դիվերսիաների հետմղման ժամանակ ինժեներական կառույցները մեծ դերակատարություն են ունեցել
2014 թվականը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մասնագիտական կատարելագործման և կարգապահության ամրապնդման տարի: Նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, սահմանների տարածքում և շփման գծում պաշտպանության խնդիրն ամենակարևորներից մեկն է:
«Վերջին տարիներին լուրջ աշխատանք է կատարվել ինժեներական ոչ պայթյունային և պայթյունային արգելափակոցների ստեղծմամբ հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողությունների հետմղման ուղղությամբ: Վերջին դիվերսիոն գործողությունների հետմղման ժամանակ ինժեներական կառույցները բավական մեծ դերակատարություն են ունեցել»,-հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված հենակետ այցելության ժամանակ տված մամուլի ասուլիսում ասաց նա:
Սեյրան Օհանյանը հավելեց, որ այն դիրքերում, որոնք ավելի մոտ են հայ-ադրբեջանական սահմանին, տեսադիտարկման համակարգ, տեխնիկական միջոցներ չկան: Միևնույն ժամանակ նա վստահեցրեց, որ այդ ուղղությամբ աշխատանք կատարում են:
«Մենք լուրջ աշխատում ենք և առաջին, և երկրորդ դիրքի կահավորման ուղղությամբ, և կորպուսային ու բանակային բնագծերի հետ: Լուրջ ճանապարհային ցանց է ձևավորված»,-հավելեց նախարարը:
Անդրադառնալով ամառային զորակոչին և զինված ուժերի համալրմանը` Սեյրան Օհանյանն ասաց, որ զորակոչը նորմալ ընթացքի մեջ է, իսկ լուրջ խախտումներ չկան: Համապատասխան վերահսկողական մարմինների միջոցով թերությունները բացահայտվում են, քայլեր՝ իրականացվում: Պլանները, նրա խոսքով, գերակատարվում են:
Նախորդող նորություններ՝
ՊՆ արձագանքը խաղաղապահների հնարավոր տեղակայմանը
Սեյրան Օհանյանը՝ սահմանային լարվածության, 7 շրջանների «վերադարձի» և ստատուս քվոյի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան