Վարչապետը խոստացավ ընդունել բողոքող նաիրիտցիներին
Այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Նրանք պահանջում են աշխատավարձերի պարտքի մարում: Նաիրիտցիների ձեռքին կան «Պահանջում ենք վերագործարկել Նաիրիտը», «Աշխատավարձերի պարտքի մարում» պաստառներ:
Նրանք վերջին աշխատավարձը ստացել են մայիսի 30-ին, իսկ այժմ պահանջում են ոչ միայն աշխատավարձերը, այլ նաև` նոր աշխատանք:
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրանց ասաց, որ կազմեն 20 հոգանոց խումբ, ովքեր լավ են տիրապետում խնդրին և կարող են ներակայացնել այն ողջ էությամբ, և կառավարության նիստից անմիջապես հետո նա կընդունի խմբին:
«Մենք ուզում ենք ձեր հարցին լուծում տալ, ժամանակ է պետք` այն ուսումնասիրելու, մեղավորներին գտնելու համար: Ես առաջարկում եմ մի քիչ համբերել, կհանդիպենք կառավարության նիստից հետո»,-ասաց վարչապետը:
Այնուհետև վարչապետը մոտեցավ կառավարության շենքի դիմաց այլ խնդիրներից բողոքող քաղաքացիներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան