ԼՂՀ ՊԲ. Քարվաճառի ուղղությամբ դիվերսիոն խմբի այլ անդամներ են հայտնաբերվել
Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի անդամներից մի քանիսը հայտնաբերվել են: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերված խմբի այլ անդամներից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:
Կարդացեք նաև՝
Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի հարցով Ադրբեջանը դիմել է ԿԽՄԿ
Քարվաճառում վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է. ՊՆ մամուլի խոսնակ
Փոխհրաձգություն Քարվաճառում. Հայ սպան զոհվել է, դիվերսանտը` սպանվել