ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ՀՀ քաղաքացիների մասին որևէ տեղեկություն դեռ չունի
«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների մասին որևէ տեղեկություն չունենք: Մենք զանգահարում և փորձում ենք ճշտել, բայց դեռ այդքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի ամբողջական տեղեկատվություն մեզ տրամադրեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Էդուարդ Ջամբազյանը:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Մոսկվայի մետրոյում տեղի է ունեցել արտակարգ դեպք` գնացքի երեք վագոն դուրս են եկել գծերից:
Վերջինիս խոսքով, այս պահին դեռ շարունակում են առաջին օգնություն ցուցաբերել տուժածներին, տեղափոխել նրանց հիվանդանոցներ, իսկ ցուցակները ավելի ուշ կլինեն: Նշեց, որ այս պահի դրությամբ, գոնե հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություն չունեն:
Նշենք, որ վերջին տեղեկատվության համաձայն` զոհերի թիվը հասել է 16-ի, հոսպիտալացվել է ավելի քան 118 մարդ:
Նախորդող հրապարակում`
Արտակարգ պատահար մոսկովյան մետրոյում. կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները