Մոսկվա. Բոլոր տուժածներն առաջին վագոնում են եղել
Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պատահարի հետևանքով բոլոր տուժածները գտնվել են առաջին վագոնում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: Մոսկվայի փոխքաղաքապետը հերքել է գնացքի վարարոդի մահվան մասին լուրերը` նշելով, որ նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փոխքաղաքապետ Բիրյուկովը ասել է, թե վթարի պատճառներն առայժմ պարզված չեն, իսկ հետևանքների վերացումը կիրականցվի 24 ժամվա ընթացքում: Դեպքի վայրում աշխատում է 150 միավոր տեխնիկա, 600 փրկարար:
Նույն աղբյուրի մեկ այլ հրապարակման համաձայն, Մոսկվայի իշխանությունները հերքել են, թե տեղի ունեցածը ահաբեկչություն է: Հարցին, թե մետրոյում պայթուցիկ սարք է գործի դրվել, նրանք հայտարարել են՝ ոչ:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, պատահարի հետևանքով զոհվել է 16 մարդ, նրանց ընտանիքներին մետրոպոլիտենի ղեկավարությունը պատրաստ է տրամադրել 2 մլն ռուբլի, իսկ վիրավորների ընտանիքներին՝ 500 հազար ռուբլուց մինչև 1 մլն ռուբլի: Ըստ ռուսական լրատվամիջոցների, տուժել է 161 մարդ, նրանցից հոսպիտալացվել է 118-ը հոսպիտալացվել է:
Զոհերի ընտանիքներին ցավակցական ուղերձ է հղել երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Նա նախարարների կաբինետի անդամներին հանձնարարել է, օգնել Մոսկվային վերացնելու տեղի ունեցածի հետևանքները:
Նախորդող հրապարակումներ՝
ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը ՀՀ քաղաքացիների մասին որևէ տեղեկություն դեռ չունի
Արտակարգ պատահար մոսկովյան մետրոյում. կան զոհեր
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները