«Կարմիր Խաչը տարավ` իրենց ազգային հերոս են տալու». Սմբատ Ցականյանի հոր խնդրանքը (Տեսանյութ)
Ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի կողմից սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի դին հողին հանձնեցին Քարվաճառի գյուղերից մեկում` իր պապի կողքին: ՍիվիլՆեթի պատրաստած տեսանյութում տղայի հայրն ու հարազատները պատմում են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:
Տղայի հայրը՝ Մեխակ Ցականյանը նշում է, որ եկել էին հողը պաշտպանելու և մինչև վերջ էլ պաշտպանելու են: Նա իշխանություններին խնդրում է, որ դիվերսանտներին՝ Սմբատին սպանողներին, Ադրբեջանին չհանձնեն:
«Կարմիր Խաչը տարավ իրենց ազգային հերոս են տալու»,- ասում է նա:
«Ինչպես իրենք են վարվել մեր երեխայի հետ, մենք էլ այդպես պիտի վարվենք իրենց հետ,- ավելացնում է հարազատներից մեկը:
Գյուղացիները տեսանյութում ասում են, որ իրենք իրենց պաշտպանված, միևնույնն է, զգում են և բանակով հպարտանում են: Նրանցից մեկն էլ կարծիք է հայտնում, որ ժողովրդի ձեռքին պիտի զենք լինի, որ կարողանան պաշտպանվել նման դեպքերում:
Նշենք, որ Ցականյանները գյուղում վերաբնկակեցված առաջին ընատնքիներից մեկն են: Ընտանիքը Սմբատից բացի 5 երեխա ունի:
Ցադրկանյանների ընտանիքը Աբեջանի Չարդախլու գյուղում տունը կորցնելուց հետո է տեղափոխվել Նոր Էրքեջ:
Մանրամասն՝ ՍիվիլՆեթի տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Իրենք են ցույց տվել որտեղ է Սմբատի դին, էլ ո՞վ պիտի սպանած լինի. Համայնքի ղեկավար
Քաշաթաղում անհետացած տղայի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով
Քաշաթաղում անհետացած 17-ամյա տղայի դին հայտնաբերվել է
Նախարարը՝ 17-ամյա տղայի անհետացման հետ դիվերսիոն խմբի հնարավոր կապի մասին
Քարվաճառում անհետ կորածի ծնողները վստահ են՝ որդուն առևանգել են ադրբեջանցի դիվերսանտները. «Ազատություն»
ԼՂՀ բնակիչ Ս. Ցականյանն անհետացել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները