Գագիկ Սարուխանյանը Վոլոդյա Ավետիսյանի դատավճիռը իրավական բեսպրեդել է համարում (տեսանյութ)
«Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնությունը շարունակելու է պայքարել՝ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար:
«Իրավական պայքարը կշարունակվի, բայց մենք էլ մեր պայքարը կշարունակենք՝ մայրուղիներ փակելով, հանրահավաքներ հրավիրելով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է վեց տարվա ազատազրկման դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, ինչպես նաև հօգուտ պետության նրանից բռնագանձել 2000 դոլարին համարժեք դրամ։ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարած հանցանքի համար` խոշոր չափերի խարդախություն:
«Դատարանը կայացրեց անհեթեթ, լկտի վճիռ: Դատական համակարգն անցել է բարոյականության բոլոր սահմանները: Մնում է վճռի տակ գրել՝ սենց եմ ոզում, սենց եմ անում», - ասաց նա՝ հավելելով, որ առանց հիմնավորման դատարանը մարդուն դատապարտում է վեց տարվա ազատազրկման:
«Սա իրավական տեռոր է, իրավական բեսպրեդել: Ստացվում է, որ այսօր կարող են գալ ցանկացած մարդու տանից հանեն ու մի բան սարքեն: Տուժողը որևէ պահանջ չունի, ապացուցված չէ, որ գումարը փոխանցվել է Վոլոդյային»,- նշեց Գ. Սարուխանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները