Փոխքաղաքապետ. Երևանում մետրոյի երկու կայարանների կառուցման հարցը մնում է օրակարգում
Երևանում մետրոյի երկու կայարանների կառուցման հարցը մնում է օրակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ երկու կայարան նախատեսվում է կառուցել Աջափնյակ թաղամասի ուղղությամբ` Արմենիա ԲԿ և շարունակությամբ՝ Գևորգ Չաուշի հրապարակ:
«Այս պահին հարցերն արդիական են, օրակարգից երբեք դուրս չեն գալու: Բանկային կառույցների հետ բանակցային գործընթաց է գնում, ֆինասավորման աղբյուրները, մեխանիզմները, ներդրումային ծավալներն ու ժամկետները ճշտելու համար: Դրանց կառուցումը կարող է լինել ներդրումների, վարկային ծրագրերի, շահավետ փոխադարձ, դրամաշնորհային ծրագրերի հաշվին»,- ասաց քաղաքապետի տեղակալը և նշեց, որ պետական բյուջեի գումարները բավարար չեն մետրոպոլիտենի ցանցն ընդլայնելու և նոր կայարաններ կառուցելու համար:
Կամո Արեյանը հավելեց, որ բոլոր ուղղություններով աշխատանք է ընթանում, իսկ սկիզբը խոստումնալից է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին