
Շենքի 7-րդ հարկից վերելակ է ընկել` քաղաքացին մեջը
Երեկ գիշերը ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրազի փողոցի թիվ 14 շենքի 1-ին մուտքի վերելակը, 7-րդ հարկից մեծ արագությամբ սահելով, իջել է 2-րդ հարկ և արգելափակվել, ներսում քաղաքացի կա ու անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների՝ վերելակի ճոպանը դուրս է եկել անիվից, ինչի հետևանքով վերելակը սահել է ցած:
Ըստ աղբյուրի` հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ համատեղ 20-ամյա Է. Հ.-ին անվնաս դուրս են բերել վերելակից: