
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և աշխատակիցներին դուրս են հրավիրում. Ահազանգ
Քիչ առաջ Panorama.am-ը ահազանգ ստացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մամուլի պատասխանատու Լիլիա Ադունցից այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ են իրականացվում Մարզահամերգային համալիրում:
«ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և, առանց հիմնավորումների, համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից»,- տեղեկացնում է նա:
Նշենք, որ Panorama.am-ը առայժմ չկարողացավ կապ հաստատել ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի և կամ ծառայության մեկ այլ աշխատակցի հետ` հեռախոսազանգերին պատասխանող չկա: