Փոխքաղաքապետ. Վերելակները ֆիզիկական և բարոյական առումով մաշված են
Երևանում վերելակների մաշվածության խնդիր կա և դա չի առարկում նաև քաղաքապետարանը. Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ այս տարի 98 մլն դրամ է նախատեսվում վերելակները բոլոր վարչական շրջաններում մինչև ձմեռ կարգի բերելու, նորոգելու համար:
«Հատկապես կարգի կբերվեն վարչական շրջանների այն վերելակները, որտեղ մենք նկատել ենք վթարավտանգ վիճակ: Մյուսներում կիրականացվի ընթացիկ սպասարկում, վերահսկողություն»,- ասաց նա:
Քաղաքապետի տեղակալը նաև նշեց, որ վերլակային տնտեսության վիճակն իսկապես մտահոգիչ է. «Ֆիզիկական և բարոյական առումով բավական մաշված են, բայց մենք ծայրահեղ առավելագույնն անում ենք, որ կարողանանք դրանք սարքին պահել: Հսկողության տակ են նաև սպասարկող ընկերությունները»:
Կարդացեք նաև՝
Շարուրիում վերելակների մեծ մասի շահագործումն անվտանգ չէ, բայց մարդիկ օգտվում են դրանցից
Վերելակների վատ աշխատելու պատճառը ցածր ջերմաստիճանն է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին