Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Այսօր հակառակորդի կողմից դիվերսիոն գործողության արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ է տեղի ունեցել հարձակումը, որի ընթացքում հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված: Աղբյուրի փոխանցմամբ, անձնակազմը ցուցաբերել է բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել:
Այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ:
Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Նախորդող նորություն՝
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան