Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. Արծրուն Հովհաննիսյան
Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական բանակի տված կորուստների թիվը, ըստ այդ երկրի լրատվամիջոցների, 4-ն է: Haqqin.az-ը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, գրել է, որ մարտերի ընթացքում զոհվել է ադրբեջանական բանակի մեկ ենթասպա, երկու կրտեսեր ենթասպա և մեկ զինվոր: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ «հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը»:
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հայտարարարություն է տարածել, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր:
Թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:
Նախօրեին երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին ևս երկու զոհի մասին, իսկ առավոտյան՝ 11:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն էլ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը հակառակորդի բանակն իր հերթական դիվերսիայի արդյունքում 14 զինծառայող է կորցրել և տվել բազմաթիվ վիրավորներ:
Նախորդող նորություններ՝
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն գործողության հետևանքով հայ զինծառայող է զոհվել
ՊԲ-ն հրապարակել է առգրավված իրեղեն ապացույցների լուսանկարները
10 զոհ՝ ադրբեջանական բանակում. «Երբ դիվերսիա էին անում, թող մտածեին, որ կորուսներ են ունենալու»
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան