ՀՀ ՊՆ-ն` ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի լարվածության մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի լարվածության մասին:
Հայտարարության մեջ ասված է.
«Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք` նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»:
Նախորդող ՝
ԱՄՆ-ն անհանգստացած է շփման գծում լարվածության սրմամբ և նախագահներին կոչ է անում հանդիպել
Հակառակորդի այսօրվա զոհերը արդեն անցան 8-ը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի հետախուզադիվերսիոն գործողության հետևանքով հայ զինծառայող է զոհվել
ՊԲ-ն հրապարակել է առգրավված իրեղեն ապացույցների լուսանկարները
10 զոհ՝ ադրբեջանական բանակում. «Երբ դիվերսիա էին անում, թող մտածեին, որ կորուսներ են ունենալու»
Դիվերսիայից զոհված զինվորների անունները հայտնի են
Հերթական դիվերսիայի հետևանքով հայկական կողմը ունի 2 զոհ, իսկ հակառակորդը՝ բազմաթիվ կորուստներ. ԼՂՀ ՊԲ