«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
Այսօր «Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» միասնական շտաբի նախաձեռնությամբ Երևանի Ալ. Թամանյանի արձանի հարակից տարածքից մեկնարկել է երթ` ի պաշտպանություն գործարարի։ Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին «Ազատություն Լևոն Հայրապետյանին» գրությամբ պաստառներ:
Երթի մասնակիցների թվում էին ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ՊՆ նախկին փոխնախարար, Վահան Շիրխանյանը, դերասան Միքայել Պողոսյանը, հոգևորականներ, Լևոն Հայրապետյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները, ինչպես նաև ՝արցախյան ազատամարտիկներ:
Նրանք նախատեսվածի համաձայն շարժվեցին ՀՀ Նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն, որտեղ էլ հանձնեցին հանձնել համապատասխան նամակ-դիմումներ:
Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին։
Մանրամասն՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով
Այսօր Լ. Հայրապետյանին մեղադրանք կառաջադրեն
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան