Ոստիկանությունը սպասում է ահազանգի, Կարմիր խաչն էլ հաստատում չի ստացել
Մի ժամից ավել է արդեն, ինչ հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Հայաստանի քաղաքացի է գերի վերցվել: Ադրբեջանական մամուլը լուսանկար է հրապարակել և տվյալներ` Արտուշ Պետրոսյան Դալենի, 1965 թվականին ծնված:
Հայկական լրատվամիջոցները այլ, գյուղապետից ճշտված տեղեկություն են տարածում` Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանն է («Գալա»):
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Panorama.am-ին հայտնել էր, որ իրենք ճշտում են տարածված տեղեկությունը` քիչ հետո հավելելով, որ քաղաքացիական անձ է. պետք է ոստիկանությունն ահազանգ ստանա:
Տեղեկատվությունները տարածվում են, իսկ ոստիկանությունից որևէ բան հնարավոր չեղավ ճշտել` ոստիկանությունը սպասում է ահազանգի:
Panorama.am-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց, որ իրենք հետևում են լրատվամիջոցներում հայտնված բոլոր հրապարակումներին կապված միջադեպի հետ:
«Հիմա չենք կարող որևէ մեկնաբանություն կամ որոշակի հաստատում տալ, քանի որ մեր աշխատանքը, միջնորդի անկախ դերը սկսվում է իշխանություններից նմանատիպ հաստատում ստանալուց հետո»,- նշեց նա:
Նախորդող հրապարակում՝
Արծրուն Հովհաննիսյան. ՀՀ քաղաքացու գերի ընկնելու մասին լուրերը ճշտվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան