ՊՆ. Ադրբեջանում գերեվարված Կարեն Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է
Արդրբեջանում գերի ընկած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանին դիվերսանտ ներկայացնելը վատ սարքած շոու է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութն ու լուսանկարները, որոնցում իբր առգրավված զենքերն են, երիտասարդի հագին զինվորական զգեստ է, իսկ բջջային հեռախոսում հայ զինվորների նկարներ, այսպես մեկնաբանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նկատեց, որ Կարեն Պետրոսյանին, ինչպես նախկինում, հագցրել են ադրբեջանական համազգեստ:
Ինչ վերաբերում է նկարներում և տեսանյութում եղած Nokia բջջային հեռախոսին, ապա, Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, դա հին մոդելի հեռախոս է, որով հնարավոր չէ նման նկարներ անել. «Լուսանկարներում էլ 2003-2004-ի համազգեստներից է»:
Անդրադառնալով իբր առգրավված զենքերին, ՊՆ խոսնակն ասաց. «Ասում են, որ հայ դիվերսանտներից են առգրավել, բայց մի զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, ինչպես իրենց դիվերսանտերից մեր առգրավածների դեպքում էր: Լրիվ մաքուր, նոր զենքեր էին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին սահմանը հատած Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցները նախ տեղեկություններ հրապարակեցին, թե նա 1965 թվականի ծնված է, սխալ էր նաև ազգանունը:
Ապա ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառեց լուրեր, թե նա դիվերսանտ է, անցել է սահմանը ևս երեք հուգու հետ, ովքեր ականի պայթյունից մահացել են: Այս վարկածը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է:
Կարդացեք նաև՝
Ոստիկանությունը սպասում է ահազանգի, Կարմիր խաչն էլ հաստատում չի ստացել
Արծրուն Հովհաննիսյան. ՀՀ քաղաքացու գերի ընկնելու մասին լուրերը ճշտվում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան