Կառավարություն. Անտուն մնացած այգեպարցիների խնդիրը կլուծվի
Տավուշի մարզպետարանն ուսումնասիրում է Այգեպար համայնքի բնակիչների կրած վնասի չափը, այս պահին մարզպետ Հովիկ Աբովյանն այդ համայնքում է: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Կառավարությունից` հավելելով, որ վնասի չափը հայտնի դառնալուց հետո անտուն մնացած բնակիչների խնդիրը կլուծվի:
Հիշեցնենք, որ Այգեպարում հակառակորդի գնդակոծության հետևանքով երկու տուն է ամբողջությամբ այրվել:
Նախորդող հրապարակում՝
«Իմ ողջ ունեցվածքը մոխիր է դարձել». Տունը կորցրած այգեպարցուն օգնելու համար հաշվեհամար է բացվել