«Մենք շարունակելու ենք իրավական պայքարը». ՄՀՀ-ն` ՊՆ-ին հանձնելու մասին
Անկախ ամեն ինչից՝ մենք շարունակելու ենք իրավական պայքարը և երբեք չենք իջնելու մեր դիրքերից: Եթե հայկական իրավական դաշտը մեզ չբավականացնի, պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնել է Պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
«Սցենարը մեզ համար պարզ էր և կանխատեսելի: Մեր երեք նամակները՝ ուղղված ՀՀ ներկա վարչապետին, տեղ չեն հասել»,-նշեց Գրիգորյանը:
Բանախոսն ընդգծեց, որ իրենց համար անհասկանալի է նաև այն, որ ՀՀ բյուջեից անհետացել է 25 մլն դոլարը. «Մենք պարտք ենք բյուջեին, բյուջեում այդ գումարը արձանագրված չէ: Սրա համար պատասխանատու են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը»:
Ըստ նրա՝ երկրում նաև մշակութային կյանքն է խաթարվում, քանի որ մարզահամերգային համալիրը չի աշխատում, միջոցառումները, որոնք արդեն պետք է կայացած լինեին, հնարավոր չի լինում անցկացնել:
Նախորդող հրապարակումներ՝
Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ. Ամեն ինչ արվում է նախկին գործարքի մութ մասերը փակելու համար
10 մլրդ 283 մլն դրամ. մարզահամերգային համալիրը կրկին հանվել է աճուրդի
Մարզահամերգային համալիրն արդեն հնարավոր է գնել 11 միլիարդով
ԴԱՀԿ գործողությունները ապօրինի են, սա պետական ռեկետ է. Փաստաբան
ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և աշխատակիցներին դուրս են հրավիրում. Ահազանգ
Մարզահամերգային համալիրի 5-րդ աճուրդը ևս անցավ առանց արդյունքների
Մարզահամերգային համալիրը 5-րդ անգամ հանվել է աճուրդի
Մարզահամերգային համալիրի շենքը դարձյալ հանվել է աճուրդի
Վերաքննիչ դատարանում Մարզահամերգային համալիրի գործով փաստաբանը բոյկոտել է նիստը
«Մենք հարյուր հատ համալիր չունենք». Քննարկում
Տիգրան Բարսեղյանը՝ Համալիրի աճուրդի մասին. «Պայմանագրում նշված լինել-չլինելն էական չէ»
17 մլրդ 415 մլն դրամ. աճուրդի դրված մարզահամերգային համալիրի նոր գինը
Մարզահամերգային համալիրի վաճառքը չի մտահոգում Մշակույթի նախարարությանը
Համալիրի աճուրդն ավարտվեց, բայց...
Ճարտարապետ. Համալիրի աճուրդի պայմաններում ոչ մի բառ չկա մշակութային արժեք լինելու մասին
Համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է. Արձագանքում է Մարզահամերգային համալիրը
ԴԱՀԿ-ն արձագանքել է Մարզահամերգային համալիրի աճուրդի մասին հրապարակումներին
Մարզահամերգային համալիրը հանել են աճուրդի
Կ. Գրիգորյան. Կան կոնկրետ ուժեր, ովքեր շատ մեծ հետաքրքրություն ունեն համալիրը գնելու հարցում
Համալիրի երրորդ աճուրդում մեկնարկային գինը սահմանվել է 15 մլրդ 673 մլն 500 հազար դրամ