Բագրատ եպիսկոպոս Գալստանյան. Հայ զինվորի սրտում և բազկում եղած հոգևոր ջրտուքը որևէ ուժի առջև չի ծնկի
Զինվորին շնորհակալություն հայտնելը Մայր Աթոռի՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Ազատ Արցախ ուխտագնացության գլխավոր նպատակներից մեկն էր:
Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար, ուխտագնացությունն առաջնորդած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նախ նկատեց, որ եկեղեցին չի կարող անտարբեր լինել իր զավակների նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր այսօր իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում:
«Նպատակն էր այցելել սրբավայրերն ու ինքնաճանաչողության այս ճանապարհի մեջ ինքներս մեզ գտնել այս ազատ ու հերոսական հողի վրա, առիթից օգտվելով այցելել զորամասեր, զինվորներին, իրենց ամենապարզ խոսքով շնորհակալություն հայտնել, հատկապես վերջին իրադարձությունների հետ կապված, երբ մեր ողջ ժողովուրդն այդ մտահոգության մեջ միահամուռ ոտքի կանգնեց` քաջալերելով հայ զինվորին և հայոց բանակին: Մեր երիտասարդներն այդ տարիքում կարողանում են արժանի հակահարված տալ հակառակորդին` պաշտպանելով հայրենի հողը, մեր ընտանիքներն ու սրբությունները: Մենք երախտագետ սրտով ենք եկել այստեղ»,- ասաց նա:
Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հավելեց, որ այն հոգին, այն հոգևոր մեծ ջրտուքը, որ այսօր գոյություն ունի հայ զինվորի սրտում, մտքում և բազկում, որևէ ուժի առջև չի ծնկի:
Նա նկատեց, որ Մայր Աթոռն ունի ԶՈւ հոգևոր առաջնորդություն, հոգևոր սպասավորները գիշեր-ցերեկ լինում են զինվորի կողքին:
«Զինվորի ծնողին մաղթում եմ երբեք արցունք չունենան իրենց աչքերին, որպեսզի պատերազմի շունչը հետու գնա մեր երկրից: Թող Աստված նրանց ապահով պահի, իրենք իրար նկատմամբ մեծ սիրով լինեն, երբեք առիթ չլինի, որ միմյանց նկատմամբ սխալ հասկացողություն ունենան: Մեր դիմաց ընդհանուր հակառակորդ է կանգնած, որն ամեն վայրկյան փորձում է տագնապի մատնել, մեր ժողովրդին, բայց նման տղաների շնորհիվ ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց անդորրը»,- ասաց նա:
Բագրատ սրբազանը շեշտեց, որ ամեն զինվորը մի մեծ արժեք է, և մեծ խնամքով պետք է վերաբերվել յուրաքանչյուրին:
Մանրամասն՝ Panorama.am-ի տեսանյութում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ:
Կարդացեք նաև՝
Հրամանատար. Սահմանը պաշտպանված չլիներ, հակառակորդը կկարողանար քաղել սադրանքների պտուղները (Տեսանյութ)
Ուխտագնացություն Արցախ. Սուրբ Պատարագ և Մկրտություն (Լուսանկարներ)
Պարգև սրբազան. Մեր խաղաղապահ ուժերը, մեր երաշխավորը մեր բանակն է (Տեսանյութ)
Մինչև 2015-ը Արցախը ենթակառուցվածքային շատ ավելի զարգացած համակարգ կունենա. ԼՂՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Մենք մարդ հոշոտող չենք դաստիարակում, այլ հայրենիքի պաշտպան. ԼՂՀ ՊՆ (Տեսանյութ)
Մովսես Հակոբյան. Արցախում պատերազմի վերսկսումը հայկական կողմին բերելու է նոր հաղթանակ (տեսանյութ)
«Հայաստանի և Արցախի միջև անցակետը գործելու է այնպես, ինչպես հիմա, ոչինչ չի փոխվելու»
Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող