Նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել կնոջ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է 20-25 տարի հետո քվեարկել կին նախագահի օգտին, եթե, իհարկե, միայն կին լինելու հանգամանքը չի լինելու նրա առավելությունը: Այսօր նախագահական նստավայրում «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթող և մարզերում ու տարիքային խմբերում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով աշակերտներից մեկին հարցին, թե պատրա՞ստ եք 20-25 տարի հետո քվեարկել կին նախագահի օգտին:
«Մեծ հաճույքով կքվեարկեմ, եթե համոզված լինեմ, որ կկարողանա տեսնել պրոբլեմները, պատրաստ կլինի դրանք լուծելու ճանապարհին ջանք ու եռանդ ներդնել»,- նշեց նախագահը:
Երկրի ղեկավարը միաժամանակ հավելեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մշտապես ցանկանում է առավել ներգրավածություն տալ կանանց, օրինակ բերեց 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունները, երբ կին պատգամավորների քանակը եռապատկվեց, կառավարությունում աշխատում են կին նախարարներ:
«Կարծիք կա, որ կանայք ավելի հավաք են աշխատում: Կարևոր հանգամանք՝ կոռուպցիոն ռիսկերը կանանց պարագայում բավականաչափ նվազ են: Մարդիկ իրենց ավելի հավաք են պահում, երբ ղեկավարը կին է լինում: Բավականաչափ առավելություններ ունեն կանայք: Նա, ով ցանկանում է նախագահ դառնալ, պետք է կարողանա այդ դժվար պայքարի միջով անցնել»,- ասաց նախագահ Ս. Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան