ՀՀ նախագահ. Գյումրու տեխնոպարկը տեխնոլոգիական զարգացման հեռանկարն է խորհրդանշում
Ապագան կանխորոշվում է կրթությամբ: Ցանկացած ազգային ծրագիր իրագործելի է միայն այն դեպքում, երբ ամրապնդված է մարդկային ներուժ ձևավորելու հնարավորությամբ: Այս մասին Գյումրու տեխնոլոգիական կետրոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` կենտրոնը որակելով իբրև տեխնոլոգիական զարգացման հեռանկարը խորհրդանշող կառույց:
Երկրի ղեկավարը կարևորեց մրցունակ առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների բանակի ձևավորումը և խոսեց այն ծրագրերի մասին, որոնք կյանքի են կոչվելու նաև այս պատերի ներքո:
«Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում կստեղծվի ռեսուրսների հարուստ կենտրոն, որը կօգնի ներդաշնակեցնելու տեղական և միջազգային կրթական չափորոշիչները: Որակը ոչ թե պետք է վերևից թելադրված, այլ պահանջված լինի: Բայց իհարկե, որևէ ծրագիր չի կարող հաջողված լինել, եթե չկա դրա պահանջն ու կարիքը հասարակության կողմից»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը տեղեկացրեց, որ հասարակությանը ծրագրերի վերաբերյալ ավելի լայն իրազեկելու համար հաջորդ շաբաթ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա մամուլի ասուլիսով:
«Վստահ եղեք, որ մի քանի տարի հետո այս ծրագիրը լինելու է իրականացված արդեն որոշ մասով և պտուղներ է տալու: Ես վստահ եմ, որ այս ծրագիրը շատ մեծ դերակատարություն է ունենալու Հայաստանի համար»,- հավելեց ՀՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա