Ցուցահանդես Հռոմում` նվիրված Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնություններին
«Արևելքի առակները: Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը, որը բացվելու է Հռոմում` սեպտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 1-ը, պատմում է Մերձավոր Արևելքի քրիստոնյա փոքրամասնությունների կյանքի, նրանց առօրյայի, կրած դժվարությունների ու տառապանքների մասին:
Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարներն արված են լուսանկարիչ Միքելե Բորզոնիի կողմից, ով երկար ժամանակ ճամփորդել է ողջ Մերձավոր Արևելքով և ծանոթացել է այնտեղի գրեթե բոլոր քրիստոնյա փոքրամասնություններին:
L’osservatore Romano պարբերականի փոխանցմամբ` ցուցահանդեսը ներկայացվել է Վատիկանում Հայաստանի դեսպանության և Մշակույթի հարցերով պապական խորհրդի հովանավորությամբ:
Այն ներկայումս ցուցադրված է Հռոմի Վիտորիանո համալիրում, սակայն հետագայում ցուցահանդեսը ներկայացվելու է նաև Բրյուսելում, Ժնևում և Նյու-Յորքում:
Շնորհիվ լուսանկարներին կից Անդրեա Միլուզիի բացատրական տողերի հնարավորություն է ընձեռվում ամբողջական պատկերացում կազմել տեսածի մասին` համադրելով ոչ միայն տեսողական, այլ նաև իմաստային բովանդակությունը:
Բորզոնին քրիստոնեական համայքներում անց է կացրել ավելի քան 3 տարի: Այդկերպ նրան հաջողվել է առավել խորը պատկերացում կազմել, թե ինչ խնդիրների հետ են բախվում քրիստոնյա փոքրամասնությունները Մերձավոր Արևելքում: Այս ամենը նկարիչը դիտորդին փոխանցում է առօրյա կյանքից, բնակավայրերից, ինչպես նաև առանձին բնակարաններից լուսանկարներ անելով:
Ինչպես արդեն հայտնել ենք , «Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև» անվանումը կրող ցուցահանդեսը կազմակերպվել է Ժողովուրդների բարեկամության ամենամյա փառատոնի շրջանակներում, Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և նրա հովանու ներքո: Ցուցահանդեսի մեկնարկը տրվել էր Ռիմինիյում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին