ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում են Անկարայում. ՍԴՀԿ փոխատենապետ
ՍԴ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը հայտարարություն է տարածել Դէյր Զօրում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին «Իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորման կողմից ականապատելու և պայթեցնելու մասին:
Հայտարարության մեջ ասված է.
«Երեկ տեղեկություն տարածվեց, որ այսպես կոչված Իրաքի և Լևանտի «Իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը ականապատել և պայթեցրել է Դէյր Զօրում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:
Այն, որ այս խմբավորման ահաբեկիչներն աչքի ընկել և ընկնում են իրենց վայրագ բարբարոսություններով, նորություն չէ քաղաքակիրթ աշխարհի համար:
Շատ ավելի զարհուրելի է, որ բարբարոսների գործողությունները հովանավորվում են այնպիսի երկրների կողմից, ովքեր իրենց հայտարարել են ժողովրդավար աշխարհի մի մաս: Այլևս գաղտնիք չէ, որ ԻԼԻՊ-ի հովանավորների մի ստվար մասը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ամենևին գաղտնիք չէ, որ ծայրահեղական ահաբեկիչները ստանում են բազմապիսի օգնություն Թուրքիայի քաղաքական վերնախավից, որոնց մեջ առանձնանում է իր համակրանքով դեպի ԻԼԻՊ-ը Թուրքիո տխրահռչակ նախագահ Էրդողանը:
Ստացվում է, որ Թուրքիան, շարունակելով 20-րդ դարի սկզբի իր հակամարդկային արարքները, այժմ էլ ֆինանսավորում է մի այնպիսի կազմակերպության, որի խղճին է ծանրացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը, հայկական, արաբական և ասորական սրբությունների ոչնչացումը:
Քաղաքակիրթ աշխարհը պարտավոր է վերջ դնել այս վայրագություններին՝ պատժելով ահաբեկիչներին և նրանց հովանավորողներին»:
Նախորդող հրապարակում՝
«Ամրատախիլ անել քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը». ՀՀ ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան