Վարչապետի հետ հանդիպումից հետո էլ առևտրականները շարունակեցին իրենց բողոքի ակցիան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո էլ բողոքող մանր ձեռնարկատերերը չեն դադարեցնում բողոքի ցույցը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից հարյուրավոր առևտրականներ բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց` պահանջելով, հարկային բեռի թեթևացում, մասնավորապես. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը:
Ցուցարարները պահանջում են, որ հանեն փաստաշրջանառությունը:
«Եթե չեն օգնում, ինչու են խանգարում մեզ ապրել»,- ասում են ցուցարարները:
Վարչապետի մոտից դուրս գալուց հետոցուցարարները փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Ոստիկանությունը պահանջեց բացել ճանապարհը: Նշենք, որ կառավարության շենքի մոտ էին ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, նրա տեղակալ Վալերի Օսիպյանը:
Հենց նրանց կարգադրությամբ ոստիկանները հեռացրեցին քաղաքացիներին փողոցից: Ցույցի մասնակիցները հավաքվեցին կառավարության շենքի մուտքի մոտ:
Նախորդող հրապարակում՝
Վարչապետը կընդունի կառավարության շենքի դիմաց բողոքող առևտրականներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները