Սեպտեմբերի 26-ին կմեկնարկի ԱրմԹեք համաժողովը
Սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կմեկնարկի ԱրմԹեք 2014 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 7-րդ ամենամյա համաժողովը: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Կառավարությունը, Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հովանավորներն են Քրոնիմետը, Դ-Լինկ ընկերությունը և Հայ Օգնության ֆոնդը, գործընկերները՝ Մենթոր Գրաֆիկս և ՓիքսԱրթ կազմակերպությունները, աջակիցները՝ Զարգացման հայկական գործակալությունը, Հայաստան հիմնադրամ ԱՄՆ, Վիասֆեր տեխնոպարկ, Ագնիան, Դիջիթըլ Փոմըգրանեթ և Ֆայնբերգ ընկերությունները: Այս մասին հայտնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Համաժողովի բանախոսների շարքում են բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական, ինժեներական ոլորտների խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և այլն, մասնավորապես՝ Թուիթեր կազմակերպության փոխնախագահ Րաֆֆի Քրիքորյանը, Դ-Լինկ Քորփորեյշնի փոխնախագահ Թոմաս Հուանգը, Վոլֆրամ Ինք կազմակերպության Իմիջ մշակումների կառավարիչ Շադի Աշնաին, ՓիքսԱրթ ընկերության համահիմնադիր Հովհաննես Ավոյանը, Սինոփսիս Ինք. կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Չի-Ֆուն Չանը և այլն:
ԱրմԹեքի ընթացքում տեղի կունենան հետևյալ թեմաներով քննարկումներ.
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում. վերջին զարգացումները և հաջողության պատմությունները
Կրթություն, հետազոտություններ և մասնագիտական զարգացում
Տարածաշրջանային զարգացում, աքսելերացիա և բիզնես միջավայր
Նորարարություն, սկսնակ ընկերություններ և ձեռներեցություն
ԱրմԹեք Համաժողովը հիմնադրվել է 2006թ. Սիլիկոնյան Հովտում տեխնոլոգիաների և գործարար ոլորտների մասնագետների կողմից և հետագայում ՀՀ Կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ՝ Հայաստանի տեխնոլոգիաների բնագավառում մասնագիտական առաջընթացն ապահովելու և տեխնոլոգիական ոլորտի արագ աճը խթանելու համար: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որից հետո միջոցառումը հաջորդաբար կազմակերպվում է Հայաստանում և Ամերիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան