Հղիների նպաստի կրճատման նախագիծը` ԱԺ լսումներում
Հոկտեմբերի 27-ին ժամը 14:30-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սրանք խնդրահարույց այն նախագծերն են, որոնք բողոքի ալիք են բարձրացրել հղիների և հասարակական կազմակերպությունների շրջանում:
Ըստ նախագծերի` 2015թ-ի հունվարից նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց մայրության նպաստը, իսկ 2016թ-ի հունվարից նպաստ վճարել չաշխատող կանանց:
Հարակից հրապարակում`
Հղիների նպաստի կրճատման օրենքի դեմ ցույցեր կանցկացվեն կառավարության և նախագահականի դիմաց
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի. Սաիյանը՝ լրամշակված փաթեթի մասին