Ինչո՞ւ նպաստը 18 հազար և ոչ թե 30 հազար. Հ.Բիշարյանն առաջարկում է օրենքը չխախտել
Կինը ֆիզիոլոգիական վիճակում է, ու անկախ նրանից, թե ինչքան է նա աշխատել` մեկ տարի, վեց ամիս, թե տաս տարի նա պետք է ստանա փոխհատուցում 100 տոկոսով: Այդ բաժանումը սխալ է: Այս մասին ԱԺ-ում ընթացող «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց օրինագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Նշենք, որ ըստ նախագծի հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը, այսպես նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.
1) 40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,
2) 60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,
3) 80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:
Վերջինիս խոսքով, այդ հարցը իրեն մտահոգում է և եթե 80 տոկոսի հետ կարելի է ինչ-որ տեղ հաշտվել, ապա 40 և 60 տոկոսը ուղղակի անընդունելի են:
«Ֆիզիոլոգիական այդ վիճակում աշխատանքի գնալը շատ դժվար է»,- մատնանշեց նա:
Արձագանքելով Հ.Բիշարյանի հարցադրմանը` Սոցապ պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո բազմիցս ասվել է, որ այն ենթակա է փոփոխման, ասել է թե` քննարկումները հենց այդ նպատակը ունեն և գուցե փոփոխվի: Բայց այդ տոկոսները վերցվել են միջազգային փորձից:
«Խորհրդային ժամանակահատվածում նույնիսկ 40 տոկոս կիրառվում էր քիչ աշխատանքային ստաժ ունեցող կանանց համար: Այսօր էլ դա կիրառվում են հետխորհրդային Եվրոպայում գրեթե չկան երկրներ, որոնք 100 տոկոսով փոխհատուցում են կանանց»,- վստահորեն հայտարարեց նա:
Պատգամավորը չհամաձայնեց, թե անգամ եվրոպական երկրներում 100 տոկոսով չի փոխհատուցվում կանանց, էլ ուր մնաց Հայաստանում:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պնդեց` «տիկին Բիշարյանը հստակ հարց է հնչեցրել, ո՞ր երկրներում է դա կիրառվում, որ մենք էլ օրինակ ենք վերցնում»:
«Մոլդովա… Լիտվա»,- պատասխանեց կառավարության ներկայացուցիչը:
Հ.Բիշարյանը մեկ այլ հարց էլ հնչեցրեց` ինչու է նպաստի չափը շարունակում մնալ 18 հազար դրամ, երբ օրենքով էլ սահմանվում է, որ այն պետք է հաշվարկվի ըստ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսի: Այսինքն` առնվազն նպաստը պետք է լիներ 30 հազար դրամ:
Ս.Սաիյանը այս հարցին տվեց շատ լակոնիկ պատասխան. «Առավել քան ակնհայտ է, որ խնդիրը ֆինանսների բացակայությունն է»:
Հ.Բիշարյանն էլ առաջարկեց, որ եթե պետությունը չի կարողանում շարժվել օրենքով, ապա գուցե ճիշտ է փոխել օրենքը, որպեսզի հետագայում ևս անընդհատ պետությունը օրենքը չխախտի:
Նշենք, որ տարեկան ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանում է շուրջ 43 հազար անձ:
Նախորդիվ`
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի. Սաիյանը՝ լրամշակված փաթեթի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան