World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը ներառված է հայկական տաղավարի մեջ
Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը, ինչպես և նախատեսված է եղել, ներառված է հայկական տաղավարի մեջ և բնականոն աշխատում է։ Որպես ապացույց` ներկայացվել են լուսանկարներ։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական մամուլում էին հայտնվում այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի հայտարարություններն այն մասին, թե ադրբեջանական կողմի ջանքերով Լոնդոնում անցկացվող ամենամյա World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը փակվել է։
Նոյեմբերի 3-ի կեսօրին հաջորդել է Հիքմեթ Հաջիևի ևս մի հայտարարություն, ըստ որի նա Vesti.az-ին ասել է. «Անգլիական կողմի հետ մեր բանակցությունների արդյունքում հայերը ստիպված էին ԼՂՀ-ն ներառել Հայաստանի կազմում»։ Սակայն, ինչպես նշվել է՝ Արցախի տաղավարը միշտ եղել է հայկականի կազմում և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատարի հայտարարությունը բացահայտ կեղծիք է։
Նախորդող հրապարակում՝
Հայաստանը և Արցախը կներկայանան «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները