Շիրակում և Սյունիքում օրինախախտ ռեստորաններ են հայտնաբերել
Շիրակի մարզում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տարեկան ծրագրով նախատեսված է ստուգումներ իրականացնել հանրային սննդի 29 օբյեկտներում: Նոյեմբերի մեկի դրությամբ հինգ օբյեկտի ստուգման որոշում չեղյալ է հայտարարվել՝ դրանց գործունությունը դադարեցվելու կապակցությամբ: Յոթ օբյեկտներում ծառայության ստուգումներն ընթացքում են:
Ծառայության աշխատակազմի ղեկավար Հ. Գևորգյանի տեղեկացմամբ, ստուգումների ընթացքում հայտնաբերվել են կառավարության որոշման ու «Անասնաբուժության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջների խախտումներ:
Սյունիքի մարզում այս տարվա ընթացքում նախատեսված է ստուգում իրականացնել հանրային սննդի 14 օբյեկտներում: Նոյեմբերի մեկի դրությամբ ստուգվել է 10 օբյեկտ, 2-ի վերաբերյալ ստուգման որոշումը չեղյալ է հայտարարվել՝ դրանց փակվելու կապակցությամբ: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են «Անասնաբուժության մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքների, ինչպես նաև կառավարության որոշման խախտումներ: Թե որոնք են օրինախախտ տնտեսվարողները, ծառայության աշխատակազմի ղեկավարը, չնայած հստակ հարցին, չի պատասխանել:
Ծառայության աշխատակազմի ղեկավարի գրավոր պատասխանում նաև նշված է, որ բոլոր տնտեսվարողները, որոնց մոտ խախտումներ են հայտնաբերվել, ենթարկվել են վարչական պատասխանատվության, տրվել են հանձնարարականներ խախտումների վերացման վերաբերյալ: Իրականացվել է վերահսկողություն հանձնարարականների կատարման մասով:
Մյուս մարզերի հանրային սննդի օբյեկտների վերաբերյալ հրապարկումները՝ հաջորդիվ:
Նախորդող հրապարակումներ՝
Սննդի անվտանգության ծառայության թիրախում այս տարի ռեստորանային ծառայություններն են
Ի՞նչ է գտել ՍԱՊԾ-ն Արարատի ռեստորաններում
Արագածոտն, Արմավիր. Ստուգված գրեթե բոլոր ռեստորաններում խախտումներ են հայտնաբերվել
Տավուշի հանրային սննդի 10 օբյեկտներում խախտումներ են հայտնաբերվել