Սպիտակ տանը ցուցադրվել է հայ որբերի գորգը
Սպիտակ տան այցելությունների սրահում երեկ ցուցադրության է ներկայացվել Գազիրի որբանոցի հայ աղջիկների գործած գորգը: Տեղեկացնում է «Ասբարեզ»-ը:
Ցուցադրությունը բացվել է Կոնգրեսի մամուլի ասուլիսով, որին մասնակցել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը և Դևիդ Վալադոն:
Ցուցադրությունը տևելու է մեկ շաբաթ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նույնպես ներկա է գտնվել ցուցադրությանը, որի շրջանակներում նա հանդես է եկել հայտարարությամբ:
«Սպտակ տանը տեղի ունեցող հայ որբերի գորգի այսօրվա ցուցադրությունը վկայում է ամերիկացի ժողովրդի մեծահոգության մասին, ում աննախադեպ մարդասիրական օգնությունը փրկել է Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր վերապրածների` այդ թվում և հայ որբերին, ովքեր ստեղծել են արվեստի այս եզակի նմուշը: Դժբախտաբար, ցուցադրության նկարագրության մեջ խուսափողական բնույթի բառերի օգնությամբ արվեստի և պատմության կարևոր այս աշխատանքը զրկվում է իր բարոյական և պատմական իմաստից: Այն նաև այցելուներին զրկում է Հայոց ցեղսապանության մասին տեղեկանալու և հետագայում նման վայրագությունները կանխելու հնարավորությունից»,- նշել է Համբարյանը:
Վերջնիս շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ազգային և միջազգային մակարդակներում անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը` որպես մարդկության դեմ իրագործված հանցանքի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան