Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով ուսումնավարժական թռիչքի ժամանակ խոցված ԼՂՀ ռազմական օդուժի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամներ մայոր Սերգեյ Սահակյանը, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերը հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի դեպքի վայրից տարհանել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: