Աշոտ Թավադյան. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց գազի գնի նվազմանը 30%-ով
«Ինտեգրացիոն գործընթացները հետապնդում են արտահանման խթանման, տնտեսական անվտանգության մեծացման և աշխատատեղերի բացմանը նպատակ: Մինչ այդ մենք դրսից ստանում էինք տրանսֆերտներ և զբաղված էինք ներքին շուկայի սպասարկմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցության հետևանքներին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Նա նշեց, որ Հայաստանը պետք է ստեղծի այնպիսի տնտեսություն, որը միտված է լինելու արտահանման խթանմանը. «Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին հանգեցրեց նրան, որ մենք ստացանք գազի գնի նվազում 30%-ով, ստացանք է 270 միլիոն դոլար վարկ, որպեսզի արդիականացնենք մեր ատոմակայանը և այլն»:
Նրա խոսքով, եթե Հայաստանը չանդամակցի ԵՏՄ-ին Հայաստան եկող տրանսֆերտները կնվազեն, բացի այդ, այդ երկրները մաքսատուրքեր կկիրառեն հայկական ապրանքների նկատմամբ և կբարձրանա Հայաստանի համար գազի գինը. «Ռուսաստանը խոստացել է 2 միլիարդ ներդնել Հայաստան, որը ուշանում է, քանի որ ռուսական կողմի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում: Ներդրումները անպայման լինելու են, ուղղակի դրանց ներդրումը մի քիչ հետաձգվում է»: