Հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. «Ենի Մուսավաթ»
Հայատյացությունն Ադրբեջանում այնպիսի աստիճանի է հասել, որ այդ երկրում հանգիստ բնակվելու համար բավական է դիմացինին մեղադրել «հայ» կամ «հայամետ» լինելու հարցում: Ընդ որում, դրա համար ոչ մի ապացույց էլ պետք չէ, պարզապես պետք է մեղադրել, որպեսզի դառնալ իշխանության սիրելին: Այս մասին գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը՝ անդրադառնալով Ադրբեջանում պաշտոնական մակարդակով տարվող հայատյացության քարոզչությանը:
Ինչպես նշված է նյութում, հայատյացությունն Ադրբեջանում վերածվել է համաժողովրդական զբաղմունքի. ոչ դուրեկան մարդուն պարզապես «հայ» են անվանում:
Թերթը գրում է՝ եթե Ադրբեջանում որևէ մեկը մյուսին «հայ» կամ «հայամետ» չի անվանում, ուրեմն զգուշանում է իր ունեցած արտասահմանյան կապերի համար, այլ ոչ երբեք տոլերանտ է կամ խաղաղության գաղափարախոսությունն է մարսել կամ էլ առաջադեմ հայացքներ ունի:
«Հայատյացությունից խուսափելու դեպքում էլ Արևմուտքի առաջ ստանձնած պարտավորության արդյունք է: Եթե հային ատի, Արևմուտքը չի համագործակցի իր հետ», -գրում է թերթը:
Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական մամուլի՝ վերջին շրջանում որոշ ադրբեջանական մեդիա ռեսուրսների, մասնավորապես` հեռուստաալիքների` Հայաստանի ու հայերի թեմայի շուրջ նյութերում ու սյուժեներում ավելի հաճախ կարելի է հանդիպել հայհոյանքների, կոպիտ և վիրավորական արտահայտությունների: Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի փորձաքննության, ծրագրավորման և վերլուծական բաժնի տնօրեն Թեվեքքուլ Դադաշովը նոյեմբերի սկզբին իր հերթին կոչ էր արել ադրբեջանական լրատվադաշտին որքան հնարավոր է շատ վիրավորանքներ կիրառել Հայաստանի թեմայով նյութերում:
Նյութ թեմայի շուրջ՝
Ադրբեջանում կոչ են անում եթերից որքան հնարավոր է շատ վիրավորանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը