Եղվարդի մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է. փոխնախարար
Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
«Հիվանդության տեսակը հայտարարվել է դիզինտերիա, որի առնչությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվել: Հիվանդությունը այդքան խորը չէր, ուստի կարողացանք ժամանակին կանխարգելել և համապատասխան բուժօգնություն տրամադրել երեխաներին»,- նշեց փոխնախարարը` հավելելով, որ նախնական տվյալների համաձայն` հիվանդությունը կապված է մանկապարտեզում սննդի հիգիենայի պայմանների վերահսկման և կազմակերպման հետ:
Նրա խոսքերով` Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման մասին առաջին իսկ ահազանգը ստանալուց հետո ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ` Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, որն արագ բուժօգնություն է կազմակերպել Եղվարդում:
«Մենք կարողացանք շատ արագ համապատասխան բուժօգնություն կազմակերպել Եղվարդում: Տեղում են եղել հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները և գլխավոր վարակաբանը` նախարարի գլխավորությամբ»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ բացի այդ, ձևավորվել էին չորս կանխարգելիչ աշխատանքային խմբեր, որոնք և մանկապարտեզում, և հիվանդների տանը աշխատանքներ են տարել` հիվանդ երեխաներին հիվանդանոց բերելու համար:
Աշխատանքներում ներգրավված են եղել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության և Գյուղատնտեսության նախարարության ՍԱՊԾ աշխատակիցները, նաև ուժային կառույցները:
Վ.Պողոսյանը հայտնեց, որ մինչ այսօր բժշկական օգնության է դիմել շուրջ 108 երեխա, որից 75-ը հոսպիտալացվել են, 33-ը գտնվում են ամբուլատոր բուժման մեջ, 75 երեխայից 20-ը ապաքինվել ու դուրս են գրվել հիվանդանոցներից, 30-ը դեռ գտնվում են Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, իսկ մնացածներն էլ «Նորք» ինֆեկցիոն բժշկական հիվանդանոցում:
Հարակից հրապարակումներ`
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Նախորդող հրապակումներ`
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները