Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
«Նաիրիտցիների աշխատավարձն ամբողջությամբ փակելու խոստում չի եղել, մենք հնարավորության սահմաններում փորձելու ենք անպայման օգտակար լինել և մենք այսօր վճարելու ենք նոյեմբերի ու դեկտեմբերի աշխատավարձերը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ խոսելով «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի ուշացման մասին:
Նշենք, որ նաիրիտցիները 12-16 ամսվա կուտակված աշխատավարձերի պարտք ունեն:
«Ես դեմ եմ, որ չաշխատող գործարանի տնօրենը ստանա երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ աշխատավարձ, փոխտնօրենը՝ երկու միլիոն երեք հարյուր հազար դրամ, ես դեմ եմ նման պահվածքին: Տնօրենների խորհուրդը դա պետք է վերանայի»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ գործարանը չորս տարի է չի աշխատում և հիմա առաջարկում են մարել մի աշխատավարձի պարտք, որ կուտակվել է անհիմն:
Գործարարնի աշխատելու հետ կապված Հ. Աբրահամյանն ասաց, որ խնդրել են Համաշխարհային բանկին, որ հրավիրեն միջազգային փորձագետների և տան առաջարկներ: Ըստ վարչապետի, մինչև մարտ ամիս այդ առաջարկը կլինի, ու «Նաիրիտի» ճակատագիրն էլ այդ ժամանակ կորոշվի:
«Եթե հնարավորություն կլինի աշխատեցնելու, կառավարությունը կաջակցի այդ գործընթացին»,- ասաց կառավարության ղեկավարը:
Պատասխանելով հարցին, թե ի վերջո ո՞վ է գործարանի սեփականատերը, նա պատասխանեց, որ այս պահին ռուսական Մեջգոսբանկի մոտ է արժեթղթերի 90 տոկոսը, որ գրավ է դրված, իսկ տասը տոկոսը կառավարության մոտ է:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են