Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ աշխատակազմը հավաքվել է նախագահի նստավայրի մոտ՝ առաջարկությունները, խնդրանքը ներկայացնելու Հանրապետության նախագահին:
«Նաիրիտ» քիմկոմբինատի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, որ իրենք 2 պահանջ ունեն՝ աշխատավարձի պարտքի մարում և աշխատանքից ազատման մասին ծանուցագրերի գործընթացի դադարեցում: Նաև պահանջում են, որ իրենց ընդունի նախագահի աշխատակազմի ղեկավարը, ով այս պահին կառավարության նիստին է մասնակցում:
«Մենք կսպասենք»,- հայտարարեց նա:
Գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը նույնպես նախագահականի մոտ է։ Խոսելով աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերի լուծարման մասին, նա ասաց, որ արդեն չորս տարի է միայն 700 աշխատակից է աշխատանքի ներկայանում: Մոտ 1500-ը գտնվում են հարկադիր պարապուրդում:
«Այսպես շարունակելու իմաստ չկա, բերում է պարտքերի լրացուցիչ կուտակումների»,- նշեց նա:
Ռ. Սաղաթելյանը տեղեկացրեց, որ նրանցից 500 հոգու հետ փետրվարից 6-ից հետո կկնքեն նոր պայմանագրեր, ովքեր պետք է ապահովեն գործարանի անվտանգությունը:
«Գործարանում առկա խնդիրների դրական լուծման պայմաններում կհրավիրենք նորից աշխատակիցների»,-հավաստիացրեց գործարանի տնօրենը:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
Նախորդող հրապարակումներ՝
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են